Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է 3036 զոհերի ընտանիքների

Փոխհատուցման համար տասնհինգ փաթեթ կասեցվել է լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտության առաջացման պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ապրիլին հատուցել է վերջին պատերազմի հետևանքով զոհված 1097 ընտանիքների։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

Փաշինյանն առաջարկեց տող առ տող ներկայացնել` որքան գումար է ծախսվել «Հայաստան» հիմնադրամից

«Զոհված 1112 զինծառայողների ընտանիքների փաթեթները համապատասխան գերատեսչություններից փոխանցվել էին հիմնադրամին մարտի 31-ին։ 15 փաթեթ կասեցվել է լրացուցիչ պարզաբանումների պատճառով»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Հիմնադրամից հայտնում են, որ ապրիլի 30-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը 3450 է, որից 3036-ը` այս պատերազմի արդյունքում (ավելի քան 38 միլիարդ դրամ):

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական կողմի հաստատված զոհերի թիվը 3621 է:

Նրա խոսքով` անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ, ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը վայր է դնում լիազորությունները