Ապրիլի 27-ի գիշերը «Վեոլիա Ջուր» ընկերության` Ավշար գյուղում տեղակայված տեղամասից ջրի պոմպի գողության դեպքը բացահայտվել է։ Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասի պետը:
Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բաժնի համայնքային ոստիկանների ստացած տվյալի համաձայն` գողությունը կատարել են Արարատ քաղաքի բնակիչներ, 41 և 29 տարեկան երկու տղամարդ:
Պարզվել է նաև, որ նրանք պոմպը տեղափոխել են Երևան և վաճառել:
Հետագա միջոցառումներով կասկածյալները բերման են ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը