ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Հայաստանում իշխանափոխությանն աջակցել են Սորոսից ավելի հզոր ուժեր: Նման տեսակետ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Շատերն ասում են, որ սորոսականներն են այս հեղափոխությունը կատարել: Նրանք, այո, աջակցել են, բայց այս հեղափոխություն կոչվածը, նորից կրկնեմ, շատ ավելի հզոր ուժեր են աջակցել ներսից, շատ հզոր ուժեր, որոնք տիրապետում են տեխնոլոգիաների, ռեսուրսների, և այդ տեխնոլոգիաները հաջողությամբ օգտագոծել են ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բազմաթիվ երկրներում»,- ասել է նա:
Հացին, թե ինչու 2018թ-ին ինքն օգնություն չխնդրեց Ռուսաստանից, Սարգսյանը պատասխանել է, որ դա իր համար վիրավորական կլիներ:
«Մտքովս անգամ երբեք չի անցել և չի կարող անցնել ռազմավարական դաշնակցից խնդրել օգնություն՝ իշխանությունը պահելու համար: Դա ինձ համար շատ վիրավորական կլիներ: Ես ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանի նախագահից բազմաթիվ բաներ եմ խնդրել` խնդրել եմ մեզ ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերել, և ցուցաբերվել է՝ լիուլի ցուցաբերվել է: Eս խնդրել եմ նոր սպառազինություններ, նոր սպառազինությունների համար վարկեր տրամադրել, տրամադրվել է, ես խնդրել եմ մեզ համար անհրաժեշտ սպառազինություն, որն այլ երկրների չի վաճառվում՝ արվել է, խնդրել եմ բազմաթիվ տարբեր տնտեսական հարցեր լուծել՝ այո, լուծվել են, բայց ես զանգեի, խնդրեի, ասեի՝ խնդրում եմ պահեք իմ իշխանությունը»,- ասել է Սարգսյանը:
Եթե դա նրան չի նեղացնի. Սերժ Սարգսյանը ասել է, թե ինչու Կարեն Կարապետյանը վարչապետ չդարձավ
Երրորդ նախգահն ընդգծել է, որ ռազմավարական դաշնակցից կամ որևէ այլ երկրի ղեկավարից ինչ-որ բան խնդրելը երկրի համար ամոթ է: