Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածի երկու երթևեկելի գոտիները 5 ժամով փակվելու են

Ճանապարհի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիները փակվելու են, իսկ երթևեկությունը կազմակերպվելու է 1-ին երթևեկելի գոտով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի– Sputnik. Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 24-րդ կմ տեղամասում մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00, ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ են իրականացվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Վերոնշյալ ժամանակահատվածում ճանապարհի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիները փակվելու են, իսկ երթևեկությունը կազմակերպվելու է 1-ին երթևեկելի գոտով»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Ջրհեղեղ» Նուբարաշենում. ջրատարի վթարի հետևանքով մեքենաները կիսով չափ հայտնվել են ջրում

Ըստ նախարարության` «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ–ն ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներն իրականացնելու է ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով։

Պոպուլիստական բարեփոխումներ, կամ ինչպես պայքարել Երևանի ճանապարհային «բեսպրեդելի» դեմ