Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

Ազատ Մադոյանը՝ Թամանյան դիվիզիայից, անցել է ամբողջ պատերազմը, մասնակցել Կերչի, Վարշավայի ազատագրմանը, հասել Բեռլին ու վերադարձել հայրենիք, բայց նրա ստացած մեդալներից ոչ մեկը նրա հետ Հայաստան չի հասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կարմիր բանակի զինվոր Ազատ Մադոյանի՝ 77 տարի առաջ Ղրիմում կորած «Մարտական ծառայությունների համար» շքանշանն այսօր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում` Սիմֆերոպոլի հետ հեռուստակամրջի ժամանակ, հանձնվել է նրա որդուն՝ Սամվել Մադոյանին։

Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

Մոտ մեկ ամիս առաջ Ղրիմում հայտնաբերվել էր «Մարտական ծառայությունների համար» շքանշանը, որը 77 տարի հողի տակ էր գտնվել։ Այնուամենայնիվ, մեդալի համարով հաջողվել էր ճշտել հասցեատիրոջ անձը՝ Մադոյան Ազատ Վարդանի, ծնվ․ 1922թ․-ին Հայկական ԽՍՀՄ-ում, Արթիկի շրջան, գյուղ Մեծ Պանի, կարմիրբանակային, Թամանյան դիվիզիայի 76 մմ թնդանոթների մարտկոցի կապավոր։

Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

Ռուսաստանի բանակի, ավիացիայի և նավատորմի աջակցության կամավորների միության Ղրիմի Հանրապետության «Крымский рубеж» տարածքային բաժանմունքի ներկայացուցիչ Գենադի Սոլոդիլովը պատմեց, որ շքանշանը պատահաբար հայտնաբերվել է Սիմֆերոպոլի ջրամբարի հատակին։

«Շքանշանը փոխանցել են որոնողներին, արխիվներում կատարված աշխատանքը թույլ է տվել պարզել տիրոջ անունը։ Այն մի փոքր վնասված էր, հնարավոր է՝ գնդակից կամ էքսկավատորի կոշով»,-պատմեց Սոլոդիլովը։

Ազատ Մադոյանի որդին՝ Սամվելը, ջերմորեն շնորհակալություն է հայտնել որոնողներին նրանց աշխատանքների համար, նշելով, որ չէր սպասում, որ բազմաթիվ տասնամյակներ անց կստանա հոր մեդալը։

«Թե՛ ինձ, թե՛ իմ ընտանիքի համար սա մեծ ուրախություն է։ Ես չէի կարծում, որ այսքան տարի անց կգտնվի հորս մեդալը, որով ես միշտ հպարտացել եմ»,-նշեց Սամվելը։

Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

Ազատ Մադոյանը, որդու խոսքով, ծնվել է 1922թ․-ին, անցել է ամբողջ պատերազմը։ Կապավոր է եղել, կռվել է Թամանան դիվիզիայի կազմում, մասնակցել Կերչի, Թամանյան թերակղզու, Վարշավայի ազատագրմանը, հասել Բեռլին։

Չնայած բազմիցս հրաձգության տակ է հայտնվել, ողջ և առողջ վերադարձել է՝ առանց մի քերծվածք ստանալու։ Նա շատ շքանշաններ է ունեցել, բայց դրանցից ոչ մեկը տուն չի բերել, բերել է միայն պարգևատրման փաստաթղթերը։

Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

Զորացրվելուց հետո Մադոյանը վերադարձել է հայրենի Մեծ Պարնի գյուղ, աշխատել տարբեր տեղերում։ Ցավոք, նա ընդամենը 47 տարի է ապրել։ Սամվելը փոքր է եղել, երբ հայրը մահացել է, նրա պատմություններից շատ բան չի հիշում։ Ազատ Մադոյանը 5 զավակ է ունեցել, հիմա երեքն են ողջ։

Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

Ազատ Մադոյանի մեդալը Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում որդուն անձամբ հանձնեցին Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ՂՀ-ի՝ ՌԴ Նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը և ՌԴ դեսպանատանը կից ռազմական կցորդի օգնական Իվան Արեֆևը:

«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք ձեզ այս խորհրդանշական, կարևոր, նշանակալի իրադարձության առթիվ, որը նվիրված է ձեր հայրիկի հիշատակին և ձեր ընտանիքի մեծ ժառանգության, հաղթանակի գործում հայ ժողովրդի ներդրմանը»,-ասաց Մուրադովը։

Նրա խոսքով` Ղրիմն անվանում են «առատորեն արյունով ջրված հող»։ Այդ հողի համար արյուն թափածների թվում տարբեր ազգերի ներակայացուցիչներ կան։ Շատ հայեր են զոհվել այդ հողում։

Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

«Սա խորհրդանշական է նրանով, որ Հայաստանն ու Ղրիմն այսօր ուժ են հավաքում, վերականգնում իրենց քաղաքակրթական ուժերը, որոնք ներդրել են մեծագույն արևելա-քրիստոնեական քաղաքակրթության զարգացման մեջ»,-նշեց Մուրադովը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ղրիմը կապված են հոգևոր և պատմական կապերով, այս շքանշանը ևս մեկ անգամ ցուցադրում է այդ կարևոր կապը։

Ղրիմում 77 տարի առաջ կորած մեդալը Մուրադովը Հայաստանում հանձնել է հերոսի որդուն

Ռազմական կցորդի օգնականը հանձնեց «Հայրենական մեծ պատերազմի մարշալներ» հուշամեդալների նվեր-հավաքածուն։

Մեր հերթին նշենք, որ Ղրիմում շքանշանը հայտնաբերած մարդը գերադասել է չբարձրաձայնել իր անունը, բայց հենց նա է փոխանցել մեդալը որոնողներին։ Այնպես որ, այս պատմության գլխավոր հերոսներից մեկը ստվերում է մնացել։

Զորակոչվել էին Հայաստանից, զոհվել` նացիստական ճամբարներում. անհետ կորածների անվանացանկը