Սարգսյանը Վանեցյանի հետ քննարկել է բոլոր դետալները` ճիշտը միանալն էր. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանն ասել է, որ պայմանավորվածություն ունեն` ՀՀԿ կարկառուն անդամները լինելու են դաշինքի ցուցակում։ Նրանք հիմա անցել են ձայներ բերելու գործին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի գրեթե ողջ ընթացքում խոսել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ շնագայլեր են». Սերժ Սարգսյան

ՀՀԿ–ն երեկ ԳՄ ձևաչափով որոշեց մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թեև ՀՀԿ-ականները բացառում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում ընտրությունների գնալը։

«Ներկաները տպավորություն են ստացել, որ Սարգսյանն արդեն որոշում կայացրած է ներկայացել նիստին։ Սարգսյանն ասել է, որ իրենք «Հայրենիք» կուսակցության հետ են մասնակցելու կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին։ Նա նշել է, որ ինքն արդեն բոլոր դետալները քննարկել է ապագա դաշնակից կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, ու պայմանավորվածություն ունեն, որ ՀՀԿ կարկառուն անդամները լինելու են դաշինքի ցուցակում»,–գրում է թերթը։

Կարևոր է, որ Հայաստանում ընտրությունները լինեն ազատ և օրինական. Փաշինյան

Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, միայնակ ընտրությունների գնալով, սխալ կաներ` ճիշտ տարբերակը Վանեցյանին միանալն է:

Թերթը տեղեկացել է նաև, որ ՀՀԿ-ի դեմքերն այսօրվանից լծվելու են ձայներ բերելու գործին։ Դրանց թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու բոլոր նրանք, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են բերել։

Ըստ «Ժողովրդի» տեղեկությունների՝ ՀՀԿ-ում Սարգսյանի որոշումից հետո տրամադրությունների կտրուկ բարձրացում է նկատվել, որ ԱԺ վերադառնալու շանսեր են նշմարվում։ Ի դեպ, շատերին ասվել էր, որ Սերժ Սարգսյանը ոչ մի ձևով չի ցանկանում ընտրություններին մասնակցել և չի լինելու ցուցակում։

Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո