Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ

Իննոպոլիսը ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, որտեղ որոշ տեխնոլոգիական ձեռնարկությունների կողմից վարչապետի պաշտոնակատարին են փոխանցվել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման առաջարկներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ

Նշենք` Իննոպոլիսը ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու զարգացման ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքի զարգացման մոդելը։ 2015 թվականին բացված քաղաքն զբաղեցնում է 1200 հա մակերեսով տարածք, ներկայում ունի 3800 բնակիչ։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ

Այստեղ գործող ենթակառուցվածքների, տնտեսության, կրթության և ծառայությունների հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաներն են և ռոբոտաշինությունը։ Գործում է Հատուկ տնտեսական գոտի՝ հարկային արտոնություններով, որը և քաղաքը գրավիչ է դարձնում ՏՏ ընկերությունների, ստարտափերի համար։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ

Ներկայում գրանցված է 360-ից ավելի ընկերություն։ Ստեղծվել են ծառայությունների ապահովման համալիր ենթակառուցվածքներ՝ բնակելի համալիրներ, մանկապարտեզներ, դպրոց, բժշկական ու սպորտային կենտրոններ, փոստային ու բանկային բաժանմունքներ և այլն։ 

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Իննոպոլիսի համալսարան, ծանոթացել, տեխնոլոգիական ոլորտի համար մասնագետների պատրաստման կրթական և հետազոտական ծրագրերին, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք, ստացել առաջարկներ

Նախքան Իննոպոլիս այցը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակից մյուս կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն, ծանոթացել դրա գործունեությանը, գործող ցուցահանդեսներին և միջոցառումներին։

Հայաստանի մեդիամենեջերները կհանդիպեն առցանց նորարարական տեխնոլոգիաների գծով մասնագետի հետ