ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային:
«...Մենք տեսանք, թե ինչպես ԱՄՆ նախագահն իր երկրի անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ։ Այդ փաստը ճանաչել է նաեւ Լիտվան», - ասել է Լանդսբերգիսը։
Ադրբեջանը, ինչպես և Թուրքիան, չափազանց ցավագին են արձագանքում Հայոց ցեղասպանության թեմային։ Մինչ Բայդենի կողմից ճանաչվելը պաշտոնական Բաքուն նույնիսկ սպառնացել էր Վաշինգտոնին։