Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Այսօր և առաջիկա օրերին, հատկապես կեսօրից հետո և գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի։

Ըստ ԱԻՆ–ի` օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ն աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Այսօր Երևանում կեսօրից հետո և գիշերը նույնպես կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +26-ից +28-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև +13-ից +15։

ՀՀ–ում նոր ռեժիմ կգործի. պատվաստված անձինք մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի