«Այս փոփոխությունների անհրաժեշտությունը կար դեռ 2018 թվականին». Վահագն Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է իր հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցին։ 
Sputnik

Վահագն Հովակիմյանի դիտարկմամբ` նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել ընտրական գործընթացը խոչընդոտելու դեպքերում, և օրինագիծը միտված է նաև ընտրական գործընթացներում գրանցվող իրավախախտումների կամ հանցագործությունների կանխարգելմանը։ 

ՀՀ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան. Դատական օրենսգիրքն առերևույթ խնդրահարույց է

«Ընտրական հանցագործությունների դեմ պայքարը կնպաստի նրան, որ ընտրություններն իսկապես անցնեն ազատ, արդար և թափանցիկ ու լինեն ավելի մրցակցային։ Եթե որևէ մեկը կմտածի, թե կարող է դիմել ընտրակեղծիքների ու զեղծարարությունների, ապա պետք է վստահ լինի, որ դրա համար անխուսափելիորեն պատժվելու է, ենթարկվելու է պատասխանատվության, որի բաժինն այս օրենքով ավելի է մեծանում»,– նշեց ԱԺ պատգամավորը։ 

Հովակիմյանի փոխանցմամբ` օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասերում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր։ Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն։  

Համաձայն չեմ ՀՀ նախագահի մտահոգության հետ. Վարդանյանը` «Ընտրական օրենսգրքի» մասին

Պատգամավորի համոզմամբ`փոփոխությունների անհրաժեշտությունը կար դեռ 2018 թվականին, հետևաբար առանձնացվել են այն կարգավորումները, որոնք պետք է կիրառվեն հունիսի 20-ին նախանշված արտահերթ ընտրությունների ժամանակ։