Երևանի Իսահակյան փողոցում այրվել է 14 տաղավար և 3 ծառ. տեսանյութ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Երևանի «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետնամասում երեկ հրդեհ է բռնկվել, այրվել են տաղավարներ և ծառեր։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 28-ին, ժամը 22:50-ին։

Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակյան փողոցի մոտակայքում գտնվող տաղավարներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։08-ին, մարվել՝ 23։21-ին։ Այրվել են 14 տաղավար (70 քմ), որից 7-ը` մասամբ և 3 ծառ՝ ևս մասամբ։

Երևանի Իսահակյան փողոցում այրվել է 14 տաղավար և 3 ծառ. տեսանյութ