ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․ Այսօր` ապրիլի 29–ին, ողբերգական վթար է տեղի է ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 19։22-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում փրկարարները պարզել են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «XGMA» մակնիշի ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս նոր ճանապարհահատվածից մոտ 3 մետր բարձրությունից շրջվել է ու հայտնվել հին ավտոճանապարհի վրա։
Վթարի հետևանքով մեքենայի 23-ամյա վարորդ Ա․ Ա․-ն տեղում մահացել է:
Փրկարարները դուրս են բերել երիտասարդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է