Ով և ինչու է փորձում Նորվեգիայում թշնամություն սերմանել Ռուսաստանի հանդեպ

Sputnik

Ինչու է Ատլանտյան դաշինքը Նորվեգիայում հակառուսական տրամադրություններ տարածում։ ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Պյոտր Ակոպովն իր հոդվածում անդրադարձել է սերիալների և դեդեկտիվների միջոցով քարոզվող ռուսաֆոբիային և դրա հետևանքներին։

Ռուսաստանը ցամաքային սահման ունի ՆԱՏՕ-ի հինգ երկրների հետ, ու դրանցից չորսն արդեն երկար տարիներ բացահայտորեն ոչ բարեկամական դիրքեր են զբաղեցնում ՌԴ-նկատմամբ։ Թեև բոլորն էլ նախկինում Ռուսաստանի կազմում էին, բայց Լեհաստանի և Մերձբալթյան երեք հանրապետությունների համար ընդհանուր անցյալը (նաև մեծաքանակ ռուս բնակչություն, ինչպես օրինակ Լատվիայում և Էստոնիայում է) միայն ռուսատյացության լրացուցիչ առիթ է։

Իսկ ՆԱՏՕ-ի հինգերորդ երկիրը, որի հետ ՌԴ-ն ցամաքային սահման ունի, անկախություն է ստացել մի փոքր շուտ, քան մերձբալթյան հանրապետությունները կառանձնանային փլուզված Ռուսական կայսրությունից։ Այն երբեք Ռուսաստանի կազմի մեջ չի եղել, բայց վերջին տարիներին հենց այնտեղ են տարածում ստանում ռուսական օկուպացիայի ու ռուսական սպառնալիքի մասին վեպերն ու ֆիլմերը:

Ռուսաստանն արտաքսում է Սլովակիայի և Բալթյան երկրների յոթ դիվանագետի

Եվ դա այն դեպքում, երբ ռուսները երբեք չեն հարձակվել այդ երկրի վրա և չեն գրավել դրա տարածքները, ընդհակառակը, ազատագրել են օկուպանտներից, իսկ ահա այդ երկրի որոշ զինված բնակիչներ SS (էսէսականների) զորամասերի կազմում կռվել են ռուսների դեմ։ Նրանց մասին վերջերս նկարահանվել է «Ճակատայինները» սերիալը, որը տարակուսանք է առաջացրել ինչպես այնտեղի հասարակության մի մասի մոտ, այնպես էլ Ռուսաստանում։ ՌԴ ԱԳՆ-ն այն նույնիսկ որակեց «բացարձակ անընդունելի և ամոթալի», և ցանկացավ լսել այդ երկրի  իշխանության անաչառ գնահատականները։ Բայց նրանց արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվեց մեկնաբանել սերիալը՝ պատճառաբանելով, որ «դա մշակութային ստեղծագործություն է և որևէ կապ չունի Նորվեգիայի պաշտոնական քաղաքականության հետ կամ չի արտացոլում երկրի տեսակետը պատմության վերաբերյալ»։

Այո, խոսքը Նորվեգիայի՝ 5 միլիոնանոց թագավորության, Ռուսաստանի հարևանի և ՆԱՏՕ- ի հիմնադիր երկրներից մեկի մասին է։ Ատլանտյան դաշինքին Նորվեգիայի ամբողջ նվիրվածությամբ հանդերձ` նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակներում երկիրը ջանում էր բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանի հետ՝ ոչ այնքան ի նշան երախտագիտության ֆաշիստական օկուպացիայից իրեն ազատելու համար, որքան փոխշահավետ համագործակցության շատ ոլորտների (Շպիցբերգեն, ձկնորսություն և այլն) առկայության պատճառով։ Նորվեգիայում ամերիկյան զորքեր էլ չկային։

ԱՄՆ–ի կողմնակիցները սկսել են խոսել ռուսական «Սպուտնիկ V» գնելու մասին

Ընդհանուր առմամբ, նորմալ հարաբերություններ են եղել նաև հետխորհրդային շրջանում։ Սակայն հետղրիմյան ժամանակներում իրավիճակը սկսեց փոխվել՝ ամերիկացիները սկզբում երեք, իսկ հետո յոթ հարյուր զինվորական ուղարկեցին։ Խորհրդանշական է, չէ՞։ Այո, բայց այստեղ կարևորը քանակը չէ, այլ իմաստը, թե դեպի ուր են մղում նորվեգացիներին, իսկ նրանց ներշնչում են, որ Ռուսաստանը վտանգավոր է: Այս թեմայից էլ վերջին մի քանի տարիների ընթացքում ծնվում են բազմաթիվ ֆիլմեր և գրքեր։ Սկսած աղմկահարույց (և երկրի պատմության մեջ ամենահեղինակավոր դարձած) «Օկուպացվածները» սերիալից (Ռուսաստանի կողմից երկրի գրավման մասին, թեկուզ և` Եվրամիության հետ դավադրության մեջ), վերջացրած «Մեծ արջի» տիպի դետեկտիվներով (Շպիցբերգենում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բախման մասին)։

Ռուսական սպառնալիքի թեմայով դետեկտիվներ ավելի ու ավելի հաճախ են հայտնվում, դրանցից շատերում գիտակցաբար զուգահեռներ են անցկացնում Ղրիմի հետ, հիշատակվում է «Ղրիմի սցենարը»։ Մի քանի տարի առաջ լույս տեսավ Նորդհուս Կարլսոնի «Սպիտակ արմադը», որը գովազդվում էր այսպես. «75 տարի առաջ նրանք ազատագրեցին Կիրկենեսը, այժմ վերադարձան»: Իսկ այս տարվա սկզբին լույս տեսած նախկին մանկագիր Գրետա Բոեի «Աղետի ազդանշան» դեբյուտային դետեկտիվում ռուսներն արդեն սպառնում են Ֆինմարքին, այսինքն՝ Խորհրդային բանակի ազատագրած հողերին։ «Ֆինմարքը կարող է նոր Ղրիմ դառնալ»։

Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Չի կարելի ասել, որ բոլոր նորվեգացիները հանգիստ «ուտում» են Ատլանտյան պատվերով պատրաստված ռուսաֆոբիական ուտեստները։ Իսկ այն, որ նման պատվեր գոյություն ունի, կասկածից վեր է։ Այն փաստագրված չէ, բայց լավ աշակերտը միշտ էլ հասկանում է, թե ինչ է ուսուցիչն իրենից ակնկալում։ Շատերն են վրդովվում և դժգոհում։ Բայց նրանց մեղադրում են քայքայիչ գործունեության, Ռուսաստանի համար աշխատելու մեջ, ինչպես դա տեղի է ունենում Հարավ-արևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիսենի հետ, որը Ռուսաստանի հետ համագործակցության ու բարիդրացիական հարաբերությունների կողմնակից է: Նա մշտապես տպագրվում է նորվեգական ու ռուսական մամուլում, և դրա համար ստացել է «Կրեմլի քարոզչի» պիտակը։ Ընդ որում, ինչը հատկապես ծիծաղելի է, այն մարդկանցից է, որոնք բացեիբաց աշխատում են տարբեր ատլանտյան կառույցների հետ։

Հասկանալի է, որ ատլանտիսիստները փորձում են Նորվեգիային ներգրավել Ռուսաստանի ակտիվ հակառակորդների ակումբում, սակայն, ի տարբերություն Ռուսաստանի մյուս հարևանների, որոնք ներգրավված են այդ ակումբում, թագավորությունում չկան ռուսատյացության լուրջ ավանդույթներ ո՛չ կենցաղային, ո՛չ քաղաքական մակարդակով։ Ու չնայած ատլանտյան ուժեղ ազդեցությանը, նորվեգացիներն, այնուամենայնիվ, կարող են որոշել՝ ինչ հարաբերություններ ունենան հարևան երկրների հետ։ Հատկապես՝ Ռուսաստանի, որը Նորվեգիային երբեք թշնամի պետություն չի համարել, ու դա վերաբերում է ոչ միայն ՌԴ ԱԳՆ-ում կազմվող «ոչ բարեկամական երկրների» ցուցակներին (որտեղ թագավորությունը, իհարկե, չկա), այլ ընդհանրապես երկրների հարաբերությունների պատմությանը։ Եվ դրանց ապագային։