Ռուսերեն ցուցանակները մետրոյից չեն հանվել․ Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է

Տնօրենի հանձնարարականով՝ մետրոյի գեոլոկացիոն ցուցանակները թարմացվել են, արդեն տեղադրված են նորերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik․Երևանի մետրոպոլիտենի կայարաններից ռուսերեն ցուցանակները չեն հանվել, կատարվել է ցուցանակների թարմացում։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով պարբերաբար շահարկվող թեմային։

«Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկություններին, հայտնում ենք, որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով՝ բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները։

«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

Հաղորդագրությանը կից հրապարակվել են մետրոպոլիտենի կայարանների լուսանկարներ, որոնցում երևում են նոր ցուցանակները։

Երևանի մետրոպոլիտենը վնասով է աշխատում. որքա՞ն ուղևոր է մետրոյից օգտվել 2020 թվականին