Թրաֆիքինգ․ կնոջը սեռական շահագործման ենթարկած կանայք ձերբակալվել են

Շահագործողներն օգտվել էին այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված էր իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից:
Sputnik

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողները թրաֆիքինգի դեպք են բացահայտել։ Մասնավորապես` օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանի 36-ամյա բնակչուհին, Արարատի մարզի 45-ամյա բնակիչուհի հետ միասին, սեռական շահագործման են ենթարկել մի երրորդ կնոջ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։:

Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ քրգործ է հարուցվել սեռական ոտնձգությունների և ծեծի համար

Շահագործողներն օգտվել էին այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված էր իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ: Պարզվեց, որ շահագործողները, բռնություն գործադրելով կամ սպառնալով, կնոջը ստիպել են մայրաքաղաքի Արցախի փողոցում, Արտաշատի խճուղում և Մասիս քաղաքում զբաղվել մարմնավաճառությամբ, և վաստակած ողջ գումարը վերցրել են»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե: Շահագործող կանայք ձերբակալվել են, իսկ թրաֆիքինգի զոհը տեղափոխվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցման կենտրոն: Նախաքննությունը շարունակվում է:

Բռնության են դիմել, սնունդի մնացորդը տվել. ամուսինները թրաֆիքինգի են ենթարկել անչափահասի