«Գրանցվել են որոշակի թվով պատգամավորներ». ԱԺ նախագահը որոշեց սկսել նիստը

Ցուցատախտակի վրա չարտացոլվեց նիստին ներկա ու գրանցված պատգամավորների թիվը, բայց գրվեց` քվորում կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Աժ–ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում` «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ։

Տեր–Պետրոսյանը դիմում է ՀՀ նախագահին, ՍԴ–ին ու ԱԺ խմբակցություններին

Նիստի սկզբում պատգամավորների գրանցման ժամանակ ԱԺ դահլիճում տեղադրված ցուցատախտակում տեխնիկական որոշակի խնդիրներ առաջացան, ինչը, սակայն, չխանգարեց նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին նիստը հայտարարել բացված։

Բանն այն է, որ ցուցատախտակի վրա չարտացոլվեց նիտին ներկա ու գրանցված պատգամավորների թիվը, բայց գրվեց` քվորում կա։

Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց. «Գրանցվել են որոշակի թվով պատգամավորներ։ Ցուցատախտակից երևում է, որ քվորում կա։ Ըստ այդմ, կարող ենք սկսել աշխատել»։

Ե՞րբ ԱԺ-ն կքննարկի ԸՕ-ում նախատեսվող փոփոխությունների ամբողջական փաթեթը

Նշենք, որ օրակարգում ներառված են ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների օրենքում, Քաղաքացիության մասին օրենքում ու Հարկային օրենսգրքում «Իմ քայլի» առաջարկած փոփոխությունների նախագծերը, որոնք հիմնականում վերաբերում են առաջիկա արտահերթ ընտրություններին և նախատեսում են ընտրախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների խստացումներ։

ԸՕ–ի փոփոխություններն այս փուլում ընդունելի չեն. Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է` ինչու