«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Պատերազմի ավարտից հետո ծագումով հայ բժիշկները մեկտեղել են իրենց ջանքերն ու դրամահավաք կազմակերպել։ Նրանց հաջողվել է 940 000 դոլար հավաքել, որով էլ 44–օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաները գերժամանակակից պրոթեզներ են ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Պրոթեզավորման և վերականգնման կենտրոններից մեկի բակում բազմաթիվ տղաներ են հավաքված` իրար հետ ակտիվ զրուցում են։ Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած երիտասարդներն են, որոնք այնքան են իրար տեսել նույն վայրում, որ արդեն ընկերացել են։ Այսօր տղաներին պետք է պրոթեզներ տրամադրեն` վերջին սերնդի և բազմաֆունկցիոնալ։ Դրա համար Ռուսաստանից Հայաստան է ժամանել անվանի մասնագետ Տիգրան Ղարիբյանը (որպեսզի օգնի պրոթեզների տեղադրման հարցում), ինչպես նաև ամերիկահայ բժիշկներ, որոնք կազմակերպել են դրանց ձեռքբերման դրամահավաքը։

Մոտենում ենք տղաներին, որոնք խոսակցությունն ընդհատում են և անմիջական զրույցի բռնվում մեզ հետ։ 20-ամյա Շահեն Բաբայանն «Ինտերօրթո» պրոթեզավորման կենտրոն է եկել ձեռնափայտով, սակայն էլեկտրոնային պրոթեզի տեղադրումից հետո առանց դրա է հեռանալու այստեղից։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Շահենը պատմում է, որ ժամկետային զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը, և հերթական մարտերի ժամանակ`հոկտեմբերի 28-ին, հայտնվել ԱԹՍ–ի թիրախում։ Վիրավորման արդյունքում ծնկից ներքև ոտքն ամպուտացրել են։ 

«Դեպքից հետո առաջին երկու օրը մի փոքր այն չէի` չգիտեմ, ոչ մեկին չէի ուզում տեսնել, բայց հետո անցավ ամեն ինչ։ Հիմա ոչ մի բանից չեմ ամաչում` ոնց կքայլեմ, կերևա, որ պրոթեզ եմ կրում, թե ոչ... թող ամաչեն նրանք, ովքեր չեն գնացել պատերազմ»,–ասում Շահենը։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Շահենն Արարատի մարզից է։ Որոշել էր բանակից զորացրվելուց հետո այգեգործությամբ զբաղվել։ Հիմա միակ խնդիրը հենց աշխատանքն է։ Ասում է` ճիշտ է, կկարողանա մեքենա վարել, սակայն այն փչանալու դեպքում ներքևի մասը զննել, սարքել չի կարող։ Առայժմ չի որոշել` ինչով է զբաղվելու դրա փոխարեն, սակայն վստահ է` ինչ–որ աշխատանք անպայման կգտնի։ Ավելին, Շահենը մյուսն տղաներին էլ կոչ է անում չհուսահատվել, քանի որ կարծում է` եթե հուսահատվեն, ինչքան էլ որակյալ պրոթեզ ունենան, մեկ է` չեն կարողանալու լավ քայլել և իրենց տեղը գտնել կյանքում։

Շահենի կողքին Էրիկն է նստած, որը նույնպես ոտքի պրոթեզավորման կարիք ունի։ Էրիկ Գրիգորյանը Շուշիից է։ Նա նույնպես ժամկետային զինծառայող է եղել պատերազմի օրերին։ Պատմում է, որ կասետային ռումբի հարվածից է վիրավորում ստացել։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

«Հիմա ուսումնական պրոթեզ եմ կրում։ 6 ամիս է արդեն։ Առաջին օրերին անհարմար էր, բայց հիմա սովորել եմ, չնայած այսօր պետք է հիմնականը տեղադրեն, որն ավելի լավն է լինելու։ Ամեն ինչին էլ հարմարվել ու ամեն բարդություն հաղթահարել է պետք։ Դժվարությունից փախչել պետք չէ»,–ասում է Էրիկը։

Մեր խոսակցությունը կիսատ է մնում. Էրիկին կանչում է ՌԴ–ում Ottobock գերմանական ընկերության տնօրեն, տեխնիկ-օրթոպեդ Տիգրան Ղարիբյանը։ Ղարիբյանն Էրիկի ոտքին էլեկտրոնային պրոթեզ է տեղադրում և ցուցումներ տալիս` ինչպես քայլ գցի, ծունկը ծալի։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր։ Այդպես... Շուտով միասին ֆուտբոլ ենք խաղալու»,–ոգևորում է Ղարիբյանը։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Նա հերթով տեղադրում է տղաների պրոթեզները, կարգավորում դրանք, ցույց տալիս, թե ինչպես պետք է լիցքավորեն, ինչ անեն քայլելիս հավասարակշռությունը չկորցնելու համար։ Ղարիբյանը կամավոր 3 շաբաթով Հայաստան է ժամանել, որպեսզի տղաներին օգնի պրոթեզների հարցում։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ կարող էի օգտակար լինել զինվորներին, Հայաստանին։ Ի դեպ, տղաները հոգեբանական խնդիրները հաղթահարել են. առաջին անգամ շփվելիս նրանց աչքերում տեսա, որ հրաշքի են սպասում։ Իհարկե, հրաշք տեղի ունենալ չի կարող` այն, ինչ բնականից է լինում, արհեստականը չի կարող փոխարինել։ Սակայն մենք ամենալավ պրոթեզներից ենք տեղադրում»,–պատմեց Ղարիբյանը։

Մասնագետը վստահ է` մինչև իր գնալը պրոթեզավորված տղաների հետ կկարողանան ֆուտբոլ ու բասկետբոլ խաղալ։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Ղարիբյանին շատ չենք զբաղեցնում` տղաները սպասում են նրան։ Տեսնելով, թե ինչպես է միջանցքում քայլելով պրոթեզը փորձարկում տղաներից մեկ ուրիշը` Ղարիբյանը ոգևորում է, սխալները նշում։ Տղաների քայլելով ոչ միայն Ղարիբյանն է ուրախանում, այլ կենտրոն ժամանած ամերիկահայ բժիշկները, որոնք դրամահավաք են կազմակերպել և 940 000 դոլար հավաքել պրոթեզներ գնելու համար։

Ամերիկահայ բժշկական միության նախագահ Քևին Գալստյանը ժպիտը դեմքին է հետևում տղաների` պրոթեզն այդքան շուտ իրենց «ենթարկեցնելուն»։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

«Մեր բարոյական պարտականությունն է յուրաքանչյուր զինվորին ապահովել որակյալ բժշկական օգնություն։ Երբ իմացանք, որ նոր հիմնադրամ է բացվում`Eternal nation foundation-ը, որոշեցինք համատեղել բոլոր բժիշկներով մեր ջանքերը։ Ես անձամբ մանկաբարձ–գինեկոլոգ եմ, սակայն ավելի շատ կազմակերպչական հարցերով եմ զբաղվում հիմա։ Շարունակելու ենք օգնել տղաներին` մինչև որևէ բանի կարիք չունենան»,–ասաց Գալստյանը։

«Ինտերօրթո» կենտրոնի տնօրեն Արթուր Պետրոսյանն ասում է` հիմնականում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից են նախաձեռնող բժիշկները, սակայն անգամ աշխարհի ամենահեռավոր երկրներից ունեն մասնակիցներ։ Կենտրոնի տնօրենի խոսքով` կկարողանան պրոթեզավորել 85 զինվորի։

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

Կենտրոնում անվճար սկզբունքով է իրականացվում ոչ միայն պրոթեզավորումը, այլ նաև պատերազմում վիրավորվածների վերականգնումը։

Հ. Գ. Մինչ կենտրոնի բակում զրուցում էինք տղաների հետ, կենտրոնի տնօրենը ցույց տալով դեպի մեզ եկող 2 տղաների` հարցրեց, թե նրանցից ո՞ւմ ոտքն է իմ կարծիքով պրոթեզավորված։ Անմիջապես մատնացույց արեցի տղաներից մեկին, որի քայլվածքից երևում էր, որ պրոթեզ է կրում։ Արթուր Պետրոսյանը ժպտաց` ասելով, որ երկուսն էլ պորթեզավորված են, ուղղակի նա, ում քայլվածքից դա չի հասկացվում, Ապրիլյան պատերազմից հետո է պրոթեզավորվել։

Պրոթեզավորման կարիք ունի պատերազմի 115 մասնակից. փոփոխություններ` պրոթեզավորման կարգում