ՀՀ վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, 74%–ը չի ոռոգվում. Փաշինյան

Կոտայքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հողօգտագործողների աջակցության նոր ծրագրերից մեկը, որն առաջիկայում կընդունի կառավարությունը։
Sputnik

Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկոսն է մշակվում, հողերի մեծամասնությունը շարունակում է մնալ չմշակված։ Այսօր Կոտայքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները

Նրա խոսքով` խնդիրը համընդհանուր է հայաստանյան գրեթե բոլոր մարզերի համար։ Հայաստանի մարզերից միայն 2-ում է, որ մշակվում է վարելահողերի 50 տոկոսից ավելին` Արմավիրի ու Արարատի մարզերում։ Մնացած մարզերում վարելահողերի 50 և ավելի տոկոսը գործնականում չի մշակվում։

Ընդ որում` խնդիրը պայմանավորված է նաև ոռոգման համակարգի բացակայությամբ։ Հանրապետության վարելահողերի 74 տոկոսը, Փաշինյանի խոսքով, ընդհանրապես չի ոռոգվում։

«Մեր աշխատանքային պլաններում մենք պետք է տարեցտարի ունենանք վիճակագրության փոփոխություն, թե որքանով ավելացավ մշակվող հողատարածքների քանակը մարզերում ու ՀՀ–ում»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև կարևորեց կառավարության ծրագրերի մասին քաղաքացիների տեղեկացվածության խնդիրը։

Ոչ թե թքած ունեն, այլ ավելի վատ․ Երևանի կեղտաջրերն անարգել թափվում են Հրազդան գետը

«Ես կարծում եմ, որ մենք նաև խնդիր ունենք մինչև այժմ ՀՀ կառավարության ընդունած ծրագրերի բովանդակության մասին մարդկանց իրազեկելու, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան գյուղատնտեսության ոլորտում աջակցություն ստանալու, նաև կարծում եմ, որ մենք պետք է նոր ծրագրեր ներդնենք»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը ներկայացրեց նաև առաջիկայում ընդունվելիք ծրագրերից մեկը, որով նախատեսվում է կաթիլային ոռոգման համակարգ ներդրող հողօգտագործողներին 5 տարով ազատել ոռոգման ջրի վարձավճարից։

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին