Հայ պատգամավորները կհրավիրվեն Սիրիայի նախագահական ընտրություններին

Սիրիայի նախագահական ընտրությունների քարոզարշավը կկայանա այս տարվա մայիսի վերջին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Սիրիայի ժողովրդական խորհուրդը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել երկրի նախագահի ընտրություններում բարեկամ երկրների դիտորդների ներկայության մասին որոշմանը: Տեղեկությունը հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։

Հայ ընտանիքները լքել են սիրիական Ղամիշլիի բախումների վայրը

Սիրիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան այս տարվա մայիսի 26-ին:

Կորոնավիրուս, ԶՈւ, ՌԴ–ի արտաքին թշնամիներ, Արցախ և Սիրիա. Պուտինի ելույթի հիմնական կետերը

Սիրիական օրենսդիր մարմնի որոշման համաձայն՝ որպես դիտորդ կհրավիրվեն Հայաստանի, Ռուսաստանի, Օմանի, Իրանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Նիկարագուայի, Բոլիվիայի, Բելառուսի, Վենեսուելայի, Կուբայի և Էկվադորի խորհրդարանականները:

Սիրիայի մայրաքաղաքում երեք ահաբեկչություն է կանխվել