ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվեց կորոնավիրուսի դեմ։ Գործընթացը մի քանի վայրկյան տևեց` երևում էր, որ նախարարն անգամ դիմակի տակից է ժպտում։
Պատվաստումից հետո նախարարը հայտնեց, որ իրեն շատ լավ է զգում։ Ի դեպ, հարևան սենյակում պատվաստվում էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նախարարը պատվաստվեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում»՝ «Astra Zeneca» պատվաստանյութով։
Հիշեցնենք, որ այժմ Հայաստանում երկու պատվաստանյութերով են պատվաստումներ իրականացվում` ռուսական «Սպուտնիկ–V»-ով և «Astra Zeneca»-ով։