Զուգընկեր գտնելու շատ հեշտ տարբերակ կա. գիտնականները հետաքրքիր մեթոդ են բացահայտել

Գիտնականները կարողացել են պարզել, թե ինչու մարդկանց մեծ մասը չի կարողանում առաջին քայլն անել ու զույգ գտնել: Մինչդեռ հնարավոր է զուգընկեր գտնել ընդամենը երկու րոպեում։
Sputnik

Նիկոսիայի կիպրոսյան համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ ժամադրության ժամանակ ամաչկոտությունն ու զույգին ընտրելու անկարողությունը պայմանավորված են ոչ թե մարդու բնույթով, այլ էվոլյուցիոն գործընթացներով: Գիտնականներն իրենց կարծիքը հայտնել են «Personality and Individual Differences» ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց

Ըստ գիտական աշխատանքի՝ տղամարդիկ ու կանայք միշտ են ունեցել սեռական ցանկություն, բայց զույգ գտնելու ունակությունն ավելի ուշ են ձեռք բերել: Ընդ որում` վերջին հարյուր տարվա ընթացքում զույգ ձևավորելու միջոցները շատ են փոխվել։

Բանն այն է, որ մարդու բնազդների մեծ մասը ձևավորվել է այն ժամանակ, երբ փեսային կամ հարսնացուին ընտրում էին ծնողները կամ հարազատները։ Այնինչ հիմա մարդը դա պետք է ինքնուրույն անի։ Այդ փոփոխությունը շատ կարճ ժամանակահատվածում է եղել, և մարդկությունը նոր հանգամանքներին հարմարվելու ժամանակ պարզապես չի ունեցել։

Կիտրոնաջրի օգուտն ու վնասը․ սննդաբանը ներկայացրել է ճշմարտությունը

Ամերիկացի հոգեբան Էլիս Իգլին պնդում է, որ մեր ժամանակներում կյանքի ուղեկից ընտրելու հարցում թելադրող են դարձել սոցիալական, ոչ թե կենսաբանական գործընթացները։ Եթե կար ժամանակ, երբ կանանց գրավում էին փող և իշխանություն ունեցող տղամարդիկ, ապա միայն այն պատճառով, որ հասարակությունը նրանց սահմանափակում էր ինքնուրույն վաստակելու և ազդեցություն ունենալու իրավունքը:

Տղամարդիկ հիմա ավելի շատ են գնահատում կանանց անկախությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Լավ եփելու և տնային տնտեսություն վարելու ունակությունը, այն ամենը, ինչ կարևոր էր անցյալ դարում, այլևս առաջին հորիզոնականում չեն: Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ մեր ընտրության և արժեքների վրա ազդում են մշակութային նորմերը։

Զուգընկեր ընտրելու վերաբերյալ հետաքրքիր փորձ է անցկացվել ԱՄՆ-ում։ Մասաչուսեթսի համալսարանի հոգեբան Ջոան Քելերմանի փորձին մասնակցել են 72 ուսանողներ, որոնք իրար չեն ճանաչել։ Նրանց խնդրել են բաժանվել զույգերի ու երկու րոպե նայել զուգընկերոջ աչքերի մեջ։ Ավելի ուշ երիտասարդներն ասել են, որ կրքոտ սեր կամ կապվածություն է առաջացել մյուսի հանդեպ։ Այնպես որ սիրահարվելու համար բավական է երկու րոպե նայել դիմացինի աչքերին։

Հետաքրքիր է, որ Հարվարդի համալսարանի գիտնական Ջորջ Չերչն այժմ լրջորեն աշխատում է ծանոթությունների հավելվածի վրա, որը հիմնված է լինելու ԴՆԹ տվյալների վրա։ Ենթադրվում է, որ գրանցումից հետո համակարգը կվերլուծի տեղեկություններն ու կընտրի զուգընկերոջ մի քանի թեկնածուի:

Անմոռանալի կինը․ գիտնականները պարզել են, թե ինչն են մտապահում տղամարդիկ

Հիմնական չափանիշը ընդհանուր ռեցեսիվ մուտացիաների բացառումն է։ Ենթադրվում է, որ հավելվածի միջոցով ընտրված մարդուց ժառանգական պաթոլոգիաներով երեխաների ունենալու վտանգը չափազանց փոքր է լինելու։

Չերչի մտահղացման համաձայն՝ գրանցման ժամանակ յուրաքանչյուր օգտատեր պետք է պարտադիր կերպով ԴՆԹ-ի հաջորդականության հետազոտություն անցնի։

Արդյունքում համակարգը կմաքրի անհամապատասխան թեկնածուներին։ Օրինակ` թերի գենի կրողը չի կարողանա տեսնել նույնատեսակ գեն կրողի տվյալները։

Գիտնականները պարզել են երկարակեցության գլխավոր գործոնը

Միմյանց չեն կարողանա տեսնել պոտենցիալ օգտատերերի միայն հինգ տոկոսը։ Մնացած համատեղելի կլինեն։ Նշենք, որ զույգի համատեղելիության ԴՆԹ թեստավորումը իմաստ ունի զուգընկերներից մեկի ընտանիքում ժառանգական հիվանդությունների առկայության դեպքում։

Նշի դիետիկ առանձնահատկությունը. որ հիվանդություններով մարդկանց համար է այն օգտակար