ԽՍՀՄ հերոսների մասին վիրտուալ թանգարան է բացվել

Խորհրդային Միության հայ հերոսների թիվը 106 է, նրանցից 99-ն այդ կոչմանն արժանացել է 1941-1945 թթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. Մոսկվայի գլխավոր արխիվի «Մոսկվան՝ պատմության մասին հոգատարությամբ» վիրտուալ թանգարանում բացվել է առանձին բաժին, որտեղ ներկայացված են ԽՍՀՄ ավելի քան 1300 հերոսների կենսագրությունները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ո՛չ պատերազմին. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված փառատոն կանցկացվի

«1945 թվականի ապրիլի 27-ին խորհրդային բանակը հասավ Բեռլինի կենտրոն։ Այդ առիթով Մոսկվայի գլխավոր արխիվի կայքում հրապարակվել է Խորհրդային Միության 1315 հերոսների կենսագրություններ։ Անձնական փաստաթղթեր, թերթեր, ալբոմներ ու այլ նյութեր ներկայացնում են այն մարդկանց կյանքը, ովքեր պայքարել են հանուն հայրենիքի»,-նշված է կայքում։

Հավելենք, որ Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է մոտ 600 հազար հայ, այդ թվում 300 հազարը՝ Հայաստանից։ Նրանցից տուն չի վերադարձել 200 հազարը։

Խորհրդային Միության հայ հերոսների թիվը 106 է, նրանցից 99-ն այդ կոչմանն արժանացել է 1941-1945 թթ։