Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև առաջիկա բարձր մակարդակի շփումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ալիևը հայտնել է, որ Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-ի կիրառման մասին Մոսկվայից պատասխան են ստացել

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2011 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման, այդ թվում՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքային խմբերի գործունեության ընթացքի վերաբերյալ», - ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա բարձր մակարդակի շփումներին։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են