ՀԱՊԿ-ը մտադիր է բարձրացնել կոլեկտիվ անվտանգության համակարգի պատրաստականության աստիճանը

Ստանիսլավ Զասի խոսքով՝ կազմակերպությունում փոխվում է Կոլեկտիվ ուժերի արագ արձագանքման հրամանատարության ձևավորման մոտեցումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է, որ պետք է բարձրացնել կազմակերպության կառավարման մարմինների պատրաստականության աստիճանը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական իրավիճակը։ Այդ մասին նա հայտարարել է Դուշանբեում անցկացված ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։

ՀԱՊԿ–ն իր հայտարարության մեջ հիշատակել է Արցախի նկատմամբ կիրառված քիմիական զենքի փաստը

Զասի խոսքով՝ այսօր ռազմաքաղաքական իրավիճակն աշխարհում բավական բարդ ու անկայուն է։

«Մենք առնվազն պետք է բաարձրացնենք կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կառավարման մարմինների պատրաստականության մակարդակը՝  նախատեսված խնդիրների լուծման համար»,-ասել է Զասը։

Այդ պատճառով փոխվում են Կոլեկտիվ ուժերի արագ արձագանքման հրամանատարության ձևավորման մոտեցումները։ Նպատակը՝ պատրաստականության ու շարժունակության մեծացումն է։

Նիստին մասնակցել են Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի պաշտպանության նախարարները։