Արոնյանը բաղձալի «ութնյակում» է. աշխարհի չեմպիոնի կազմակերպած մրցաշարը շարունակվում է

Լևոն Արոնյանը Champions Chess Tour հերթական մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik․ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տեղն է գրավել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած Champions Chess Tour սերիայի հերթական առցանց մրցաշարի ընտրական փուլում։  16 շախմատիստների մասնակցությամբ ընտրական փուլում Արոնյանը տարել է չորս հաղթանակ, կրել է միայն մեկ պարտություն և 10 պարտիա ավարտել ոչ ոքի:

Արոնյանն առցանց մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո

Արոնյանը վաստակել է 9 միավոր և 4-5-րդ տեղերը կիսել ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյի հետ: Հենց նրա հետ հայ շախմատիստը կխաղա քառորդ եզրափակիչում։

Լևոն Արոնյանը Champions Chess Tour-ի հերթական մրցաշարում հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Մրցաշարը, ինչպես և այս շարքի բոլոր մրցումները, տեղի են ունենում երկու փուլով․ ընտրություն՝ շրջանաձև մրցաշարի ձևաչափով, այնուհետև ութ լավագույնները հաղթողին կորոշեն նոկաուտ համակարգով: Նոկաուտի յուրաքանչյուր փուլում խաղում են 4-ական արագ պարտիայի երկու հանդիպում, թայբրեյք՝ 2 բլից պարտիաներ, անհրաժեշտության դեպքում՝ արմագեդոն:

Մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար, որից հաղթողը կստանա 30 000 դոլար:

Լևոն Արոնյանը վերջին խաղն անցկացրեց Հայաստանի դրոշի ներքո ու պարտվեց