ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ռուսաստանը կարտաքսի Մոսկվայում իտալական դեսպանատան աշխատակցին՝ ի պատասխան ռուս դիվանագետների նկատմամբ Հռոմի գործողությունների։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնում է, որ կցորդի պաշտպանության հարցերով օգնական Կուրցիո Պաչիֆիչին կարգադրվել է մեկ օրվա ընթացքում լքել Ռուսաստանի տարածքը: Իտալացի դիվանագետի արտաքսումը Հռոմում Ռուսաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի նկատմամբ իտալական իշխանությունների ոչ բարեկամական և ոչնչով չհիմնավորված գործողությունների պատասխանն է։
Նշվում է, որ նախարարությունն իր որոշման մասին տեղեկացրել է Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոյին:
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չեխիային ռուս դիվանագետների արտաքսման համար
Հիշեցնենք` մարտի 31-ին Իտալիան արտաքսել է ռուսական դիվանագիտական առաքելության երկու աշխատակցի։ Տեղական իշխանությունները պնդում են, որ երկրի ռազմածովային ուժերի սպան և Հռոմում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը ձերբակալվել են լրտեսության մեղադրանքով: Հաղորդվում է, որ մարտի 30-ին իտալական նավատորմի կապիտանը իբր ռուսական ռազմական գերատեսչությանը գաղտնի փաստաթղթեր է փոխանցել հինգ հազար եվրոյի դիմաց:
Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների վատացումը