Հիմնանորոգվում է «Կորեայի ձորի» կամուրջը

Կամրջի հիմնանորոգման համար համայնքնային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը:
Sputnik

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանն այսօր Երևանը շրջանցող մի շարք ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Դրանցից մեկն էլ Երևանը Կոտայքի մարզին կապող, այսպես ասած, «Կորեայի ձորի»-ի կամուրջն է: Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող կամրջի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերից մեկն է: Աշխատանքներն արդեն մեկնարկել են, հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

Որքա՞ն ասֆալտբետոնե տարածք կնորոգվի այս տարի. Երևանի քաղաքապետարանը մանրամասներ է հայտնում

«Շրջանցող ճանապարհներից մեկը նաև այս կամուրջն է, որից շատ հաճախ չեն օգտվում մեր քաղաքացիները, քանի որ անմխիթար վիճակում է: Անցած տարի նախատեսեցինք նախագծային փաստաթղթերը և այս տարի արդեն ունենք բարեհաջող անցած մրցույթ, որով էլ սկսվել է շինարարությունը»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ի սկզբանե նախատեսված էր ամրացնել կամուրջն ու նոր երթևեկելի գոտի կառուցել: Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կամրջային կառուցվածքի հիմքերը վթարային վիճակում են, ուստի որոշվեց հիմնովին նոր կամուրջ կառուցել:

«Կորեայի ձորի»-ի այս կամուրջը Դավթաշենը ուղիղ կապով միացնում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին և միաժամանակ հնարավորություն է տալիս գնալ դեպի Կոտայք ու Արագածոտն: Աշտարակ կամ Զովունի գնալու համար վարորդներն այս կերպ շրջանցում են Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, որոշակիորեն՝ նաև Դավթաշեն վարչական շրջանները:

Կամրջի հիմնանորոգման համար համայնքնային բյուջեից 62 մլն դրամ է հատկացվել: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա աշնանը: