Երեք ադրբեջանցի պայթել են ականի վրա. երկուսը եղբայրներ են

Ուշագրավ է այն հանգամանքը, որ տղամարդկանցից մեկը մարտի 30-ին 16 օրով ձերբակալվել էր` կրկին Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածք մուտք գործելու փորձի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի երեք քաղաքացի է ականի վրա պայթել` պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներից մեկը մուտք գործելու փորձի հետևանքով. տեղեկանում ենք Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից։

Ականապատման քարտեզնե՞ր․ գերմանացի նախարարը ԵԽԽՎ-ում չպատասխանեց ադրբեջանցի պատգամավորին

Միջադեպը տեղի է ունեցել այսօր. ականի վրա պայթել են Շահին Վերդիևը, ինչպես նաև եղբայրներ Այդըն Ֆիրդովսի Գուլիևները։ Շահին Վերդիևը տեղում մահացել է, իսկ եղբայրները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Ադրբեջանի կենտրոնական հիվանդանոց։

Նշվում է նաև, որ իրավապահներն այցելել են դեպքի վայր։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ պայթյունից մահացողը դեռ մարտի 30-ին 16 օրով ձերբակալվել էր` կրկին Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածք մուտք գործելու փորձի համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի բնակիչ Արիֆ Գուլիևը, որը հովիվ է, պայթել է ականի վրա Արցախի Աղդամի շրջանում, որն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ։