Ավտովթար` Տավուշի մարզում. մեքենայի ղեկին անչափահաս է եղել

Տավուշի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան կողաշրջվել է։ Երկու անչափահաս են տեղափոխվել հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում. մեքենայի ղեկին անչափահաս է եղել. գրում է Shamshyan.com-ը։

Մահացել է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատան» 19-ամյա սանը. պատճառը հայտնի է

«Ժամը 16:30-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Գրիգոր Մ.-ն իր վարած Opel Vectra ավտոմեքենայով Արծվաբերդ-Բերդ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Գրիգոր Մ.-ն և ուղևոր, Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Սերգեյ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն»,–գրված է կայքում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։