Պուտինը որոշում է կայացրել. նա ամռանը կհանդիպի Բայդենի հետ

ՌԴ նախագահի օգնականը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել Բայդենի հետ հանդիպման մասին։ Ներկա պահին հստակեցվում են ժամկետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի-Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սպիտակ տան ղեկավարի հետ կարող է տեղի ունենալ հունիսին, ասել  է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին»  հաղորդման ընթացքում։

Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են. ո՞ւմ նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը

«Դե, առայժմ չեմ խոսի դրանց մասին, բայց հունիս, հունիս»,– հավելել է նա։

Ուշակովը միայն ավելացրել է, որ գագաթնաժողովի նախապատրաստությունը դեռ չի սկսվել, բայց «ազդանշանը ստացվել է», և այն կքննարկեն։

«Կախված շատ գործոններից` որոշում կընդունենք, իհարկե»,– պարզաբանել է նա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկել է Պուտինին առաջիկա շաբաթներին անձնական հանդիպում կազմակերպել երրորդ երկրում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ հաղորդագրությունները` նշելով, որ հանդիպման մասին որոշումն ընդունելու է անձամբ Պուտինը։

Արձագանքել է նաև Ռուսաստանի ԱԳՆ–ն. գերատեսչության ղեկավար Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դրական է ընդունել այդ գաղափարը և ուսումնասիրում է այն։

Մենք ինքներս կորոշեք ազգային շահերը և կարմիր գիծը. Պուտին