Անջատում հանուն փրկության․ Փաշինյանն ու Մակրոնը խոսել են Արցախի մասին

Երկու բարեկամ երկրների ղեկավարները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Սա միայն հայերի պայքարը չէ». Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին

«Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, ինչը հետագայում նման ողբերգությունները բացառելու կարևոր քայլերից մեկն է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Ֆրանսիայի նախագահն իր և ֆրանսիացի ժողովրդի զորակցությունն է հայտնել։ Նա հավելել է, որ Ֆրանսիան շարունակելու է լինել հայ ժողովրդի կողքին՝ դժվարությունները հաղթահարելու գործում։

Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանն ու նախագահ Մակրոնն անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին։ Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Վարչապետն ընդգծել է, որ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է բացառապես «անջատում հանուն փրկության» սկզբունքի ներքո։

Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արել

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգի շուրջ։ Նրանք անդրադարձել են նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի։