80-ից ավելի մարդ է զոհվել Բաղդադի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով. տեսանյութ

Կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվն աճում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվն արդեն 8 տասնյակից ավելի է։ Իրաքյան INA լրատվական գործակալությունը հաղորդում է 82 զոհի մասին։

Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է պացիենտներից մեկի մեղքով

Իրաքի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ «Իբն Ալ Հաթիբ» հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով կա 82 զոհ, ևս 110 մարդ էլ տուժել է։

Նշենք, որ այս հիվանդանոցում բուժում էին ստանում կորոնավիրուսով հիվանդները։

ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել թթվածնի բալոնի պայթյունը, մահերի մեծ մասի պատճառը շմոլ գազից թունավորումն է: Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ Քազեմին հանձնարարել է հետաքննության ընթացքում ձերբակալել հիվանդանոցի մի շարք ղեկավարների։