«Սպասենք լավ լուրերի». Սերժ Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ

Սերժ Սարգսյանին հուշահամալիր այցելության ընթացքում ուղեկցում էին Արցախի ՊԲ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալն ու նախկին ոստիկանապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ։

Պատասխանելով ԱՄՆ նախագահի ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի մասին լրագրողների հարցերին` Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Սպասենք լավ լուրերի»։ Այլ հարցերի երրորդ նախագահը չցանկացավ պատասխանել։

Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանի ու Արարատ Միրզոյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդ

Նշենք, որ Սերժ Սարգսյանին հուշահամալիր այցելության ընթացքում ուղեկցում էին Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանը և նախկին ոստիկանապետ Լևոն Մնացականյանը։

Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին