Շնորհակալ ենք, Արթուր ջան. Բազելում ծածանվեց հայկական եռագույնը

Հայ մարմնամարզիկը փայլուն ելույթ ունեցավ և հայտնվեց պատվո պատվանդանի առաջին հորիզոնականում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Շվեյցարիայի Բազել քաղաքում ծածանվեց հայոց եռագույնը. Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր նժույգ թափերի վարժությունում (14.266 միավոր):

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հրապարակել է Դավթյանի ելույթի և պարգևատրման տեսագրությունները։

«Շնորհակալ ենք, Արթուր Դավթյան ջան»,– գրված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ Ռուսաստանից Նիկտա Նագորնին` հավաքելով 14.266 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջո Ֆրասերը (14.066 միավոր):

Հենրիխ Մխիթարյանը դեռ լավ մարզավիճակում չէ. Պաուլո Ֆոնսեկա