«Մեր թշնամին իր դեմքը չի փոխել ու չի էլ փոխելու». Սասուն Միքայելյան

Միքայելյանը կարծում է, որ հայ ժողովրդին չի հաջողվել պատմությունից դասեր քաղել, ու եթե չհաջողվեր Արցախում 1992թ–ին հաղթանակ տանել, հայ ազգը նորից կցեղասպանվեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․ Մեր թշնամին իր դեմքը չի փոխել ու չի էլ փոխելու։ Այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` խոսելով 1 դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ու Թուրքիայի այսօրվա քաղաքականության մասին։

«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

«Այս ամենից խուսափելու համար մենք պետք է կարողանանք լինել համախմբված, հզոր, նորմալ պետություն ու հզոր բանակ ունենանք,– ասաց նա,– ես` որպես պատերազմով անցած մարդ, կարող եմ ասել` մենք ունենք դարավոր թշնամի, դա թուրքն է, որից միշտ պիտի զգույշ լինենք, միշտ պիտի փայտը ձեռքներիս լինի»։

Միքայելյանը կարծիք հայտնեց, որ հայ ժողովրդին չի հաջողվել պատմությունից դասեր քաղել։

«Մենք կարողացանք 2-րդ հազարամյակի վերջին համախմբվել, Վազգեն Սարգսյանի շնորհիվ տանել հաղթանակ»,– ասաց Միքայելյանը։

Նա հավելեց` եթե մեզ չհաջողվեր Արցախում 1992թ–ին հաղթանակ տանել, մենք նորից կցեղասպանվեինք։

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ժամանաշրջանի սկիզբ կդառնա. թուրք գրող