Ինչու է ԱՄՆ–ը տանուլ տալիս բոլոր պատերազմները

Sputnik

ԱՄՆ–ի Հաշվիչ պալատը հաստատել է երկրի զինված ուժերի մարտունակության կորուստը։ Արևմուտքում ձգտում են հասկանալ Պենտագոնի պարտությունների պատճառները չավարտվող պատերազմներում՝ Աֆղանստանում, Իրաքում և այլ զարգացող երկրներում։ Պարադոքսն այն է, որ ԱՄՆ–ի ռազմական բյուջեն, որը գերազանցում է տարեկան 700 միլիարդ դոլարը, հաջողություն չի երաշխավորում։ Ֆինասները «բանակի մկաններն» են, բայց ռազմական հաղթանակը դոլարով չես գնի։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

ԱՄՆ–ի Հաշվիչ պալատում փաստել են, որ ամերիկյան զինված ուժերի մարտունակությունը վերջին 20 տարում նվազել է մի քանի տարածաշրջանային հակամարտությունների մասնակցելու պատճառով, սակայն ձախողված կարելի է համարել վերջին 75 տարում երրորդ աշխարհի երկրներում Պենտագոնի բոլոր պատերազմները (1945 թ–ի մայիսին ֆաշիստական Գերմանիայի դեմ ընդհանուր հաղթանակից հետո)։

«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում

Հսկիչ գերատեսչության մասնագետները պնդում են, որ ԱՄՆ–ի անհերքելի ռազմական առավելությունը կորսվել է պոտենցիալ հակառակորդների ուժեղանալու պատճառով։ Ընդ որում, ամերիկյան «գերիշխանությունը» խաթարվել է մարտական բոլոր մակարդակներում` ծովում, օդային տարածությունում, տիեզերքում։ Կարծես ցամաքում գործերն ավելի լավ են, բայց ամերիկյան զորքերի խայտառակ հեռանալն Աֆղանստանից (թալիբների ճնշման տակ) այլ բանի մասին է վկայում։

Վերլուծաբաններն ամերիկյան ռազմածովային ուժերի բարձր մարտունակության վերականգնման ճանապարհին գլխավոր արգելքը համարում են մոլորակի տարբեր անկյուններում ուժերը տեղակայելու հնարավորությունների նվազումը, տեխնիկական սպասարկման դժվարությունները։ Կարծես թե Պենտագոնի հարյուրավոր բազաների ահռելի ցանցը տասնյակ երկրներում կատարյալ պայմաններ չի ստեղծում զորքերի և մարտական տեխնիկայի բոլոր տեսակները տեղակայելու համար։ Հավանաբար մարտունակությանը վնասում է փոքր պատերազմների շարքը, այսինքն` Պենտագոնի աստիճանական ադապտացիան մարտական միջավայրին, որում բացակայում է բարձր տեխնոլոգիական հակառակորդը։ Եվ դա հետընթաց է։

Ամերիկյան քաղաքական գործիչները կանոնավոր կերպով կոչ են անում մեծացնել զինված ուժերի պոտենցիալը գերտերությունների շարքում ԱՄՆ–ի գլոբալ առաջնորդությունը պահպանելու համար։ Պենտագոնի բյուջեն վաղուց գերազանցում է տարեկան 700 միլիարդ դոլարը, բայց այդ փաստն արդյունք չի երաշխավորում։ Դրա վառ ապացույցը գերթանկարժեք F–35 կործանիչն է (1,5 տրիլիոն դոլար), որը պաշտոնապես անպատրաստ է ճանաչվել պատերազմին։

Ուղիղ սպառնալիք Ռուսաստանին. ի՞նչ է Պենտագոնը կառուցում Ալյասկայում

Լրացուցիչ 715 մլրդ դոլարը` ուղղված Ռուսաստանին և Չինաստանին զսպելուն, եղանակ չի փոխում, քանի որ Մոսկվան և Պեկինը կառուցում են պաշտպանությունը ողջամիտ բավարարության սկզբունքների վրա, ձգտում են սպառազինությունների որակական գերազանցության։ SIPRI գնահատմամբ` Ռուսաստանը ամենամեծ ռազմական ծախսերով երկրների ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Բացարձակ թվերով Մոսկվան 10 անգամ ավելի քիչ է ծախսում պաշտպանության վրա, քան Վաշինգտոնը։ Չինաստանի ռազմական բյուջեն գրեթե չորս անգամ փոքր է ամերիկյանից։

Աֆղանական համախտանիշ

ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ռազմական ստորաբաժանումներ լքում են Աֆղանստանը «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության հետ խաղաղության նվաստացուցիչ համաձայնագրի (2020 թ–ի փետրվարի 29) պայմաններով։ Միաժամանակ պահպանվում է Իսլամական հանրապետությունը ահաբեկիչների ու ջիհադիստների գլխավոր միջազգային բազայի վերածելու վտանգը։ Պենտագոնը տենդագին կերպով որոշ փոխզիջումային միջոցներ է ձեռնարկում, և ամերիկյան The New York Times պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «քննարկում է դաշնակիցների կողմից զորքերը հարևան Տաջիկստան, Ղազախստան և Ուզբեկստան տեղափոխելու հարցը»։ Համապատասխան միջպետական պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում (թեև դա քիչ հավանական է) իրադարձությունների հետագա զարգացումը լիովին կանխատեսելի է։

Եթե ամերիկացիները և նրանց դաշնակիցները սկսեն «զսպել», այսինքն պարբերաբար ռմբակոծել Աղֆանստանում գտնվող թալիբների և «Ալ Քայիդայի» ջոկատները Կենտրոնական Ասիայի երկրների տարածքներից, աֆղան գրոհայիններն անպայման «ջիհադ» կկազմակերպեն Կենտրոնական Ասիայի երկրներում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի ավիաբազաների տեղակայման վայրերում։

Առանց դրա հնարավոր չէ․ ինչով Հյուսիսային նավատորմը կպատասխանի ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին

Աֆղանական ծագումով ավստրալացի պրոֆեսոր Ամին Սայքալը ապրիլի 21–ին ASPI Strategist կայքում հետաքրքիր մտքեր է հրապարակել. «Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ–ը տանուլ է տվել գրեթե բոլոր պատերազմները, որոնք նա վարել է զարգացող երկրներում։ Այդ ձախողումը մարմնավորում է անհամաչափ հակամարտությունները լուծելու՝ համաշխարհային գերտերության անկարողության ողբերգությունը։

Վերջին պատերազմը, որից հիմա հրաժարվում է ԱՄՆ–ը`չհասնելով իր սկզբնական նպատակներին, 20–ամյա հակամարտությունն է Աֆղանստանում։ Չի կարելի թերագնահատել Աֆղանստանի, տարածաշրջանի և ՆԱՏՕ–ի հեղինակության համար այդ քայլի աղետալի հետևանքները»։

Իսկապես, ամերիկացիները չեն կարողացել հաղթել թալիբ ահաբեկիչներին, Աֆղանստանը վերածել կայուն, անվտանգ, բարգավաճող ժողովրդավարության, ինչպես խոստացել են 2001 թ–ին։ Եվ իրենցից հետո թողնում են քանդված, լքված երկիր, ինչպիսին նախկինում դարձրել են Հարավային Վիետնամը և Իրաքը։ Պրոֆեսոր Սայքալը հիշեցնում է, որ ԱՄՆ–ը և իր դաշնակիցները կորցրել են 3502 զինծառայող (նրանցից 2300–ը` ամերիկացիներ), հազարավոր մարդիկ վիրավորվել են, պատերազմի ծախսերը կազմել են 2 տրիլիոն դոլար։

ՆԱՏՕ–ի հետախույզները հաճախակիացրել են թռիչքները. նրանց ինչի՞ն են պետք Կամչատկան ու Դոնբասը

Աֆղան ժողովրդի կորուստներն ավելի մեծ են. վերջին 20 տարիներին սպանված խաղաղ բնակիչների, զինծառայողների և ոստիկանների թիվը գերազանցել է 100 հազարը։ Սակայն պատմությունից դասեր չեն քաղում, և այսօր Վաշինգտոնը ձգտում է ռազմական միջոցներով «զսպել» Մոսկվային և Պեկինին` ԱՄՆ–ի տարածքը դնելով աֆղանական Ռեգիստան անապատի վերածելու վտանգի տակ։

«Բութ» քաղաքականություն

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ԱՄՆ–ը և ՆԱՏՕ–ն ակտիվորեն զորքեր են տեղափոխում Ռուսաստանի եվրոպական մասի սահմանների մոտ, հիմնական ուժերը կենտրոնացած են Սևծովյան և Բալթյան տարածաշրջաններում, ընդամենը 40 հազար օտարերկրա զինծառայողներ և 15 հազար միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ներառյալ ռազմավարական ռմբակոծիչները։ Ինչպիսի՞ արդյունք են ակնկալում «գործընկերները» Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունքից հետո։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի գնահատմամբ` դա «բութ» քաղաքականություն է։ Եվ արդյունքը լիովին օրինաչափ է. Պենտագոնին և նրա դաշնակիցներին հերթական անգամ կոշտ կերպով ցույց են տվել «կարմիր գիծը» Արևելյան Եվրոպայում։ Այստեղ ՌԴ–ը կարող է ներել միայն մանր–մունր  չարությունները։

ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի արտաքին քաղաքական հարցերով նախկին օգնական և գիտնական Դուգ Բենդոուն ապրիլի 20–ին գրել է The American Spectator հեղինակավոր ամսագրում. «ԱՄՆ–ը մասնակցել է մի քանի «անվերջ պատերազմների», դրանցից ոչ մեկը գոյության սպառնալիք չի ներկայացրել երկրի համար։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ամերիկայի հակառակորդներից ոչ մեկը Ռուսաստանի նման լուրջ գերտերություն չի եղել` լավ վարժեցված զինված ուժերով և ընդարձակ միջուկային պոտենցիալով»։

Ինչու է ԱՄՆ-ն վախեցել Ռուսաստանի «Ումկա-2021» արկտիկական գիտարշավից

Համաձայնենք, որ ամերիկյան և եվրոպական պաշտոնատար անձինք «միշտ անխոհեմ են պահել իրենց, և դա հատկապես վերաբերում է Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ ընդունելու պլաններին»։ ԱՄՆ–ը երբեք նման պատմական սյուժեներ թույլ չէր տա Արևմտյան կիսագնդում իր ազգային շահերի ոլորտում (Կանադան կամ Մեքսիկան Վարշավյան պայմանագիր կամ ՀԱՊԿ ընդունելը)։ Եվ Մոսկվան երբեք չի հաշտվի ռուսական սահմանների մոտ, հետխորհրդային տարածքում թշնամական պետությունների «էքզիստենցիալ» գոյության հետ (Բալթյան երկրները կարող են չվախենալ, ուղղակի պետք է շտկել արտաքին քաղաքականությունը)։ Ռուսաստանն արդյունավետ գործիքներ ունի արտաքին սպառնալիքները չեզոքացնելու համար։

Այսօր Ուկրաինայի հետ սահմանին զորավարժությունների համար պատահական չեն կենտրոնացել «Ռուսաստանի պայմանական զորային ստորաբաժանումները. 100 000 զինծառայող, 1300 տանկ և հրետանային զենք, 380 հրթիռային սարք և 3700 անօդաչու թռչող սարք»։ Նշենք, որ The American Spectator–ի թվերն ուռճացված են, բայց իմաստը ճիշտ են արտահայտում. բարձր տեխնոլոգիական ռուսական զորքերի հետ հիպոթետիկ հակամարտության մեջ Պենտագոնը և ՆԱՏՕ-ն ջախջախիչ պարտություն կկրեն Ուկրաինայում:

Ընդ որում ավելի արագ, քան Աֆղանստանում։ Իսկ «գործընկերների» կողմից մարտավարական միջուկային զենք կիրառելու դեպքում պատասխան «ողջույնը» գերձայնային արագությամբ կթռչի ԱՄՆ–ի և հակամարտության մյուս մասնակիցների տարածք։ «Մեծ Ամերիկան» պետք է ինքնապահպանության բնազդ ունենա և «ճիշտ դասավորի իր գերակայությունները»։

ԱՄՆ-ն նորից ուզում է բոլորին ապրել սովորեցնել․ Ռուսաստանն ու Չինաստանը հրավիրյալներ են

The American Spectator–ն ուրախալի հետևություն է անում. եթե Հյուսիսատլատնյան դաշինքի գլխավոր նպատակը անվտանգություն է, այլ ոչ թե բարեգործությունը, դրանում չպետք է լինեն երկրներ, որոնք հակամարտում են միջուկային գերտերության  հետ. «Ուկրաինայի համար ուղղակի չարժե ռիսկի դիմել` պատերազմելով վճռականորեն տրամադրված միջուկային գերտերության հետ»։