Ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը մարդկության պարտքն է. Հունաստանի ԱԳ նախարար

Այսօր մի շարք հայտնի դեմքեր` այդ թվում նաև Հայաստանի բարեկամ երկրների ներկայացուցիչները, Ցեղասպանության ճանաչման կոչերով են հանդես գալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը` գրառում անելով Twitter-ի իր էջում։

Նշենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։

«Հիշողության պահպանումն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընդլայնումը ողջ մարդկության նվազագույն պարտքն է։ Այլևս երբե՛ք»,–գրել է նա։

Հունաստանի ԱԳ նախարարը նաև հեշթեգներ է օգտագործել` #ArmenianGenocide և #NeverForget։

​Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին