Բայդենի ուղերձից հետո Փերինչեքն առաջարկում է վռնդել ամերիկացի զինվորականներին

Արդեն տևական ժամանակ է` ոչ պաշտոնական լուրեր են պտտվում, որ Միացյալ Նահանգները մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիան պետք է լիարժեք վերահսկողություն սահմանի Ադանայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայի նկատմամբ ու ԱՄՆ ուղարկի այնտեղ տեղակայված ամերիկյան ռամաօդային ուժերին։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել թուքական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը:

«Հարգում ենք հայերի հիշատակը, ցավակցում նրանց թոռներին». Էրդողանը դիմել է Մաշալյանին

«Թուրքական զինված ուժերը պետք է անհապաղ լիակատար վերահսկողություն հաստատեն «Ինջիրլիք» ավիաբազայի վրա և 15 օրվա ընթացքում հայրենիք վերադարձնեն այնտեղ գտնվող ամերիկացի զինվորականներին», - ասել է թուրք քաղաքական գործիչը:

Արդեն տևական ժամանակ է` ոչ պաշտոնական լուրեր են պտտվում, որ Միացյալ Նահանգները մտադիր է հեռանալ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից։

Ըստ այդ մեկնաբանությունների` չի բացառվում, որ Թուրքիայից հեռանալուց հետո ամերիկյան զորամիավորումները տեղակայվեն հունական կղզիներից մեկում:

Միակ հիմքը պոպուլիզմն է. Թուրքիայի առաջին արձագանքը Բայդենի հայտարարությանը

Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ Միացյալ Նահանգներն ամրապնդում է ռազմական ոլորտում Հունաստանի հետ հարաբերությունները:

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին