«Այս իշխանությունն ազդեցության գործիքակազմ չունի Ադրբեջանին կասեցնելու համար». Զաքարյան

ՀՀԿ գործադիր կոմիտեի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է ներհայաստանյան զարգացումներին և առհասարակ Հայաստանին առնչվող կարևոր խնդիրներին։
Sputnik
«Այս իշխանությունն ազդեցության գործիքակազմ չունի Ադրբեջանին կասեցնելու համար». Զաքարյան

Արտակ Զաքարյանի դիտարկմամբ` մենք կարող էինք երկրում նման իրավիճակ չունենալ, եթե գործող իշխանությունները կապիտուլյացիոն փաստաթղթից հետո անմիջապես կարողանային միջազգային գործիքակազմով հետ ստանալ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր գերեվարված կամ ժամանակավորապես պահվող անձանց։

«Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք». Ռոբերտ Քոչարյան

Ըստ նրա` իշխանությունները պատշաճ կերպով չեն կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ, պատերազմական գործողություններում ներգրավված ստորաբաժանումների վերաբերյալ չեն ունեցել բավարար տեղեկատվություն, ռուսական խաղաղապահ առաքելության հետ օպերատիվ չեն աշխատել։

«Այս ամենը անփութության և անպատասխանատու աշխատանքի հետևանք է։ Բացի այդ, Հայաստանը, չգիտես ինչու, շատ արագ կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած իր պարտականությունները և այսօր որևէ ազդեցության գործիքակազմ չունի Ադրբեջանին կասեցնելու համար։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանն այսօր գերիների վերադարձ պահանջի, նոր հետո Մեղրիի միջանցքի թեմային առնչվող քննարկում նախաձեռնի, գնում է Սյունիք` համոզելու մարդկանց, որ միջանցքն այսպես, թե այնպես բացվելու է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր կոմիտեի անդամը։

Զաքարյանի խոսքով` միջազգային հանրությունն իր հերթին տեսնում է, որ եթե ՀՀ իշխանություններն ընդհանրապես անգործունակ են այս հարցում, ապա ինչն է իրենց համար շարժառիթ հանդիսանալու, որպեսզի բարձրաձայն արտահայտվեն խնդիրների վերաբերյալ։ Ըստ նրա` Արցախի անվտանգության երկարաժամկետ, ֆունդամենտալ ապահովության հարցը բնականաբար այսօր բաց է, Հայաստանի ներկա իշխանություններն այդ առումով ոչինչ չեն անում և խնդիրներով զբաղվելու ցանկություն անգամ չեն դրսևորում։

Որպեսզի Բաքուն երազանքների գիրկը չընկնի, պետք է ուշադիր լսի նախագահ Պուտինի ուղերձը. Եվսեև