Ապրիլի 24. ինչպիսի՞ եղանակ է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունիցհայտնում են, որ օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 26-ին և 27-ին՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ապրիլի 24. ինչպիսի՞ եղանակ է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Երևան քաղաքում ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին և 27-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: 

Մյասնիկովն ասել է՝ ում չի կարելի պարացետամոլ ընդունել