Թուրքական ընկերությունը ցուցադրել է «Պանցիր-Ս1» հիշեցնող թիրախի ոչնչացման անիմացիան

Ռուսական հեռուստաալիքով անիմացիոն տեսահոլովակ էր ցուցադրվել, որում «Լանցետ» ԱԹՍ-ն ոչնչացնում էր թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարք հիշեցնող թիրախը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերությունը անիմացիոն տեսահոլովակ է հրապարակել, որում Թուրքիայում մշակվող «Akıncı» անօդաչու սարքը ոչնչացնում է ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային-հրանոթային համալիր հիշեցնող թիրախը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Արդեն փորձարկել են․ Ռուսաստանն անսովոր զենքով կպաշտպանի հյուսիսային տարածքները

Ավելի վաղ «Վեստի նեդելի» ծրագրում ցուցադրվել էր անիմացիոն տեսահոլովակ, որում ռուսական «Լանցետ» ԱԹՍ-ն ոչնչացնում էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի տարբերանշանով «Bayraktar» անօդաչու թռչող սարքի նմանվող թիրախը:

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Twitter-ում հրապարակված անիմացիոն տեսանյութում MAM-T «խելացի ռումբերով» հագեցած թուրքական անօդաչու սարքն անապատում խոցում է «Պանցիր-Ս1» հիշեցնող թիրախը:

​Հիշեցնենք` «Baykar» ընկերությունը, որը զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ, ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան արդեն «Bayraktar» հարվածային անօդաչուներ է գնել: Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին ասել էր, որ Զելենսկու այցի նպատակներից մեկը կարող է լինել այն, որ նա կփորձի «Bayraktar» և «Akinci» հարվածային անօդաչուներ ձեռք բերել Ուկրաինայի համար։

Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան