Թուրքիայի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7,08 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Էգեյան ծովում ՝ Թուրքիայի ափերի մոտ, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu-գործակալությունը։

Կեղծ ահազանգ. ինչ–որ մեկը զանգել, ասել է, որ «Փակ շուկայի» դիմաց ահաբեկչություն է լինելու

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Գործակալությունը, հղում անելով Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների կանխարգելման և չեզոքացման վարչությանը, տեղեկացվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 22:49-ին սահմաններում՝ Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7,08 կմ խորության վրա: