Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային միջանցքի նախագծի վրա. Չավուշօղլու

Չավուշօղլուի խոսքով` «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն» առիթ է Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են տրանսպորտային և էներգետիկ միջանցքի նախագծերի վրա, իսկ Թուրքիան աջակցում է դրան։

Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում Ռումինիա-Թուրքիա ռազմավարական համագործակցության 10-րդ հոբելյանական նիստի ժամանակ, հայտնում է Ermenihaber–ը։

Թուրքական ընկերությունը ցուցադրել է «Պանցիր-Ս1» հիշեցնող թիրախի ոչնչացման անիմացիան

Նա նաև անդրադարձել է նաև արցախյան վերջին զարգացումներին:

Կրկնելով թուրք-ադրբեջանական քարոզչական նույնաբովանդակ թեզերը` Չավուշօղլուն պնդել է, որ «30 տարվա օկուպացիայից հետո Ադրբեջանի կողմից իր տարածքների ազատագրումն» առիթ է Կովկասում կայունության, բարօրության և խաղաղության համար:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին ասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում: Բանակցությունների արդյունքում ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ` փոխվարչապետների մակարդակով։

Էրդողանը հուսահատ փորձ էր անում, բայց կոշտ պատասխան ստացավ. Ռոբերտ Քոչարյան