Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ այցելել է դատարաններ, հանդիպել դատավորների հետ

Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված մի շարք հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել ՀՀ վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, ՀՀ վարչական դատարան։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ինչի համար պատժվեց ԲԴԽ նախագահը, և ով է լինելու հաջորդ թիրախը. «Ժողովուրդ»

«Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և ԲԴԽ անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի և գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ», –նշված է հաղորդագրության մեջ:

Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված մի շարք հարցեր: Դատարանների նախագահները և դատավորներն իրենց հերթին ներկայացրել են դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական երաշխիքներին, դատարանների նյութատեխնիկական հագեցվածության վիճակին առնչվող խնդիրներ, ոլորտում առկա բացերի հաղթահարման առաջարկություններ ներկայացրել:

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ այցելել է դատարաններ, հանդիպել դատավորների հետ

Հիշեցնենք`ապրիլի 15–ին հայտնի դարձավ, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։

ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։