Դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի դեպքերով քրեական գործ է հարուցվել

Բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի, դատախազության շենքի ուղղությամբ հավկիթներ նետելու դեպքով խուլիգանության հատկանիշներով է քրգործ հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Երեկ դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի դեպքերով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դատախազության առջևից բերման է ենթարկվել նաև Յուրի Խաչատուրովի որդին

«Քրեական գործ է հարուցվել, որը փոխանցվել է քննչական կոմիտեին»,–ասացին ոստիկանությունից։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին` քրգործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի` խուլիգանության հատկանիշներով։ Իսկ թե այս պահին քանի բերման ենթարկված և ձերբակալված կա` տվյալներ չփոխանցեցին։

Հիշեցնենք, որ երեկ 16 սյունեցի է բերման ենթարկվել, որոնք կասկածվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ընթացքում խուլիգանություն կատարելու մեջ։ Ի պաշտպանություն ձերբակալվածների` դատախազության առջև բողոքի ակցիա եղավ, որի ժամանակ էլ հրմշտոց սկսվեց ոստիկանների և բողոքի ակցիա անողների միջև։