Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց

Խաչքարը օծեց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի -  Sputnik. Տավուշի սահմանամերձ Բերդավանի կենտրոնական այգում այսօր տեղի է ունեցել խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհված Բերդավանի հերոս տղաների։

Խաչքարը պատրաստվել է Տավուշի մարզում գործող «Արար» ծրագրի «Խաչքարագործություն և փայտարվեստ» բաժնի սաների կողմից։

Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց

Այն օծեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Այս խաչքարը մեր հերոսների չապրած կյանքի լուռ ներկայությունն է հենց գյուղի կենտրոնում:  Ամեն անգամ այցելելով կհասկանանք, որ մեր տղաների համար էլ մենք պետք է ապրենք, արարենք, ունենանք շատ զավակներ հենց նրանց անուններով...»,–ասել է եպիսկոպոս Գալստանյանը։

Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց

Խաչքարի բացմանը ներկա էր նաև «Արար» ծրագրի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը, որն իր խմբով և Բերդավանցի  զոհված տղաների ընտանիքների անդամների հետ հարգանքի տուրք մատուցեց՝  այցելելով  անմահ հերոսների  շիրիմներին։

Չապրած կյանքի ներկայություն. սահմանամերձ Բերդավանում հերոսների հիշատակի խաչքար տեղադրվեց