Ճանաչում, դատապարտում, հատուցում. Ազատության հրապարակից մեկնարկեց ջահերով երթը. տեսանյութ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից կազմակերպվող ջահերով երթն առաջին անգամ անցկացվել է 1999թ.-ին։
Sputnik

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը։

Երթի կարգախոսն է «Ճանաչում, դատապարտում, հատուցում»:

Բազմահազարանոց երթի մասնակիցները, չխախտելով ավանդույթը, Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որոնք միացրել էին իրար։

Մոսկվայի փողոցներում տեղադրվել են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաստառներ

Երթին մասնակցող երիտասարդները դրել էին միանման սև պաշտպանիչ դիմակներ, որոնց վրա պատկերված էր Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը։

Ավանդաբար երթի մասնակիցները  շարժվում են Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով մինչև Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ խոնարհում են բոլոր այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության կողմից կազմակերպվող ջահերով երթն առաջին անգամ անցկացվել է 1999թ.։

Ջահերով երթը  կավարտվի Ծիծեռնակաբերդում միասնական աղոթքով։

Այս տարի նույնպես Հայաստանի տարբեր համայնքներում գրեթե միաժամանակ մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը: