ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Դատախազության առջև բողոքի ակցիա անողների մոտ ՀՀ գլխավոր դատախազը չիջավ։ ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ իրենց փոխանցեցին` գլխավոր դատախազն արձակուրդում է, և կարող են ընդունել պատվիրակություն։
Նշենք, որ բողոքի ակցիան մեկնարկել էր ժամեր առաջ` Արամ Մանուկյան արձանի մոտից։ Մասնակիցները պահանջում են ձերբակալված սյունեցիներին ազատ արձակել։
Մանուկյանը նշեց` պատվիրակության իմաստ չկա այս պահին։ «Դատախազությունը պարտավոր էր այնպես անել, որ բանը չհասնել ձերբակալություններին։ Ամեն քաղաքացի այս պահից ազատ է իր պահանջն իրականացնելու»,–ասաց Մանուկյանը։
Նշենք, որ դրանից հետո քաղաքացիները հավկիթներ նետեցին դատախազության շենքի ուղղությամբ` բացականչելով. «Հետ տվեք մեր հողերը»։ Իրավիճակը բավականին լարված է, քաղաքացիները կարծես ուզում էին դատախազության շենք մտնել, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։ Հրմշտոց է սկսվել քաղաքացիների ու ոստիկանների միջև։
Նշենք, որ բողոքի ակցիա անողները 20 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի գլխավոր դատախազն իջնի ու իրենց հարցերի պատասխանները տա։
«Սյունեցիներն ունեն այդ իրավունքը». բողոքի ակցիա` ի պաշտպանություն ձերբակալվածների