ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. 2020թ–ի ռազմական դրությամբ պայմանավորված ծախսերի համար ՀՀ կառավարությունը 120 մլրդ դրամ է հատկացրել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Հայաստան» համահայկկան հիմնադրամի գումարների վերաբերյալ առկա շահարկումներին։
«Կար և գուցե հիմա էլ կա մի կարևոր շահարկում։ Խոսքը «Հայաստան» համահայկկան հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է։ Գիտեք, թե ինչ շահարկումներ կային, որ այդ գումարները կառավարությունը պարգևավճարներ է վճարել, այլ կարիքներ է հոգացել։ Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ ռազմական դրությամբ պայմանավորված կառավարությունը տրամադրել է շուրջ 120 մլրդ դրամի հատկացում։ Այդ 120 մլրդ դրամից 52 մլրդ դրամն է, որ հատկացվել է ՀՀՀ–ի կողմից, այսինքն` 50 տոկոսից պակաս»,– ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ 2021թ–ի մարտիկ կայացած հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են ծախսվել։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ավելի քան 4 մլն դրամ է ուղղվել գինու աճուրդից
Վարչապետը նաև հայտնեց, որ ՀՀՀ գոյության 28 տարվա ընթացքում, մինչև 2020թ–ի սեպտեմբեր, հիմնադրամում հավաքագրվել է 247 մլն դոլար գումար, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում` 221 մլն դոլար։
Այդուհանդերձ, թեման վերջնականապես ու անշրջելիորեն փակելու համար Փաշինյանն առաջարկեց ԱԺ–ում, 2020թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դռնփակ ռեժիմով ներկայացնել նաև հիմնադրամի ծախսերը` տող առ տող։
Արցախում զոհվածների ու վիրավորվածների 1671 ընտանիքներ հիմնադրամից փոխհատուցում են ստացել