ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին

ՀՀԿ գործադիր մարմինը համերաշխություն ու աջակցություն է հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik.Հայաստանի հանրապետական կուսակցությանը մտահոգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցն ու դրան հաջորդած դեպքերը։

«Ակտիվ քննարկումների մեջ ենք, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ». Իշխան Սաղաթելյան

«Խստորեն դատապարտում ենք երկրում շարունակական տեռորի, քաղաքական հետապնդումների, հիմնարար իրավունքների և ազատությունների աղաղակող ոտնահարումների ցանկացած դրսևորում և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»,– նշված է հայտարարության մեջ։

ՀՀԿ–ն շեշտում է` Սյունիքը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և պետականության կենսական հանգույցը, արժանապատիվ գոյության բացառիկ գրավականներից մեկը։

«Տարածաշրջանային որևէ նախագիծ չի կարող իրականացվել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին և դրանց անտեսմամբ։

Վերջին զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ կապիտուլյանտ իշխանությունների շարունակվող պաշտոնավարումը անմիջական սպառնալիք է մեր ազգային շահերին։ Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի մեր հայրենակիցներին»,– եզրափակել է ՀՀԿ–ն։

Ոստիկանների ու բողոքի ակցիա անողների միջև հրմշտոց սկսվեց, իրավիճակը լարված է. տեսանյութ

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Խուլիգանության հոդվածով այսօր բերման են ենթարկել Սյունիքի 16 բնակչի։

«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները

Ցուցարարներն այս պահին բողոքի ակցիա են անում ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների։